Գրիզմանին և Դեմբելեին մեղադրել են ճապոնացիների նկատմամբ ռասիզմի մեջ
SportԿատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Անտուան Գրիզմանին և Ուսման Դեմբելեին մեղադրում են ասիացիների նկատմամբ դրսևորած ռասիզմի մեջ:
Ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում են հյուրանոցում տեղավորված ֆուտբոլիստները: Վերջիններս մեկնաբանություններ են անում հեռուստացույցը սարքող աշխատակիցների գործողությունների վերաբերյալ:
«Այս բոլոր տգեղ դեմքերը մենք տեսնում ենք միայն նրա համար, որ դու կարողանաս խաղալ Pro Evolution Soccer: Ամոթ չե՞ս անում: Իսկ դա ինչ հետամնաց լեզու է: Սա ընդհանրապես տեխնիկապես առաջադեմ երկիր է, թե՞ ոչ»,- Դեմբելեն հարցնում է Գրիզմանին:
Աղբյուրը փոխանցում է, որ տեսագրությունն, ամենայն հավանականությամբ արվել է Դեմբելեի ձեռքով 2019 թվականին, երբ կատալոնական ակումբի խաղացողները մեկնել էին Ճապոնիա: