Լուիս Էնրիկե. Երբևէ տեսածս ամենահանգիստ 11 մետրանոց հարվածաշարն էր
SportԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում շվեյցարիայի հավաքականի նկատմամբ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Սա ամենահանգիստ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն էր, որը ես երբևէ տեսել եմ, քանի որ մենք շատ լավ էինք մարզվել ու պատրաստվել: Այդ պատճառով ես ու մեր մարզչական շտաբը ոչինչ պետք է չաներ:
Ամենասկզբում ասել եմ, որ մենք մեկն ենք այն 7-8 թիմերից, որոնք ի զորու են հաղթել Եվրոպայի առաջնությունում: Հիմա մենք լավագույն քառյակում ենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իսպանացիները կխաղան Իտալիայի հավաքականի հետ, որը 2:1 հաշվով հաղթել է բելգիացիներին: