Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին ու դուրս եկավ եզրափակիչ
SportՇախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ:
Հայ գրոսմայստերը հաղթեց 3։1 հաշվով ու խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ հաղթեց 2:0 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին օրն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։ Եզրափակչում հայ շախմատիսը կմրցի ռուս Վլադիսլավ Արտեմիևի հետ: