«5+3». Ղրղզստանն Ադրբեջանին Կենտրոնական Ասիայի և Հրվ. Կովկասի միջև երկխոսության և համագործակցության նոր ձևաչափ է առաջարկել
InternationalՂրղզստանի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռուսլան Կազակբաևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է ձևավորել երկխոսության և համագործակցության նոր հարթակ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնյան այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախախ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո: Կազակբաևի խոսքով՝ երկխոսությունը կարող է զարգանալ «5+3» ձևաչափով:
Նա նշել է, որ Բիշքեկը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով տրանսպորտային միջանցքների օգտագործմամբ: