Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու երկու հիմքերն էլ այլեւս գոյություն չունեն. Արամ Վարդեւանյան
VideosԵրբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդությունը մասկանկի, 2 ամսվա փոխարեն մեկ ամսով, երկու հիմք էր նշել. Առաջինը, պարոն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրենն է եւ կան դեռ մարդիկ, որոնց պետք է հարցաքննել եւ նրանք հանդիսանում են ԲԿ-ի աշխատակիցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքում ընդգրկված, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
«Այսօրվա դրությամբ այյլեւս չկա մարդ, որին պետք է հարցաքննեն, քանի որ նախաքննության ավարտը դա է նշանակում: Նաեւ ես դատախազին, դատարանին քննիչին փոխանցել էի այն տվյալը, ռեգիստրից քաղվածքը, ըստ որի ամսի 30-ին պարոն Չարչյանը չի հանդիսանում այդ ԲԿ-ի տնօրեն: Կա մեկ այլ անձ, որ նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն: Այսինքն երկու հիմքն էլ այլեւս գոյություն չունեն: Դրա հետ հաշվի չնստել ուղղակի իրավաբանություն չի, ուրիշ բան է:
Ամեն դեպքում մենք եկել ենք դատարան, հույս ունենք, որ կունենանք իրավունքից եւ օրենքից բխող դատական ակտ: Այս դեպքում կալանքից ազատելուն այլընտրանք չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Արմեն Չարչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդքություն էին ներկայացրել 7 պատգամավորներ եւ 3 բժիշկներ, Վարդեւանյանն ասաց, որ 2 օր առաջ այդ միջնորդությունը մերժել էին, քանի որ դեռ գործ ունեն անելու. «Անկեղծ չէին դատախազության երկայացուցիչները: Այդպես չի կարելի անել: Եթե այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել, վստահ եղեք, որ երկու օր առաջ նախապատրաստվել էին դրան: Պարզապես կամայական մերժել են: Այստեղ կա քաղաքական բաղադրիչ եւ դրանից ելնելով ունենք այն կպատկերը, որը ունենք: Այդ 10 անձինք պատրաստակամություն ունեին յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պարոն չարչյանը կալանավորված լինի»,-ասաց նա:
Վարդեւանյանը տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը դեռ հիվանդանոցում է եւ եթե նույնիսկ դատարանը վերացնի կալանքը, նա չի կարող դեռ դուրս գրվել հիվանդանոցից:
Ավելին...