Այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
SocityԱրցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։
Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։
Ավելին...