ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
SocityՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․
- Ընդհանուր գործառույթները(կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
- Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.
- Իրավական ապահովում և փորձաքննություն.
- Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.
- Դատական ներկայացուցչություն.
- Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոքների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:
2. ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).
- ՀՀ օրենսդրության իմացություն.
- Հայոց լեզվի գերազանց իմացություն:
- Պահանջներ
1) Մասնագիտական.
- Վերլուծական ունակություններ.
- Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.
- Համակարգչային գիտելիքներ.
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
2) Անձնական որակներ
- Պատասխանատվության զգացում.
- Պարտաճանաչություն.
- Ազնվություն.
- Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.
- Արագ կողմնորոշվելու ունակություն.
- Սթրեսակայունություն.
- Թիմում աշխատելու կարողություն:
- 4.Գրավչությունը
- Մրցունակ դրամական բավարարում.
- Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.
- Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.
- Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.
- Արտերկրում ուսանելու հնարավորություն.
- Այլ…: