«Հնարավոր է` դա լինի վերջին ֆիլմս». Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ կինո
CultureՖրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ մեծ Էկրան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես հույս ունեմ մեկ անգամ ևս վերադառնալ էկրան: Հնարավոր է` դա լինի իմ վերջին ֆիլմը: Եվ այն պետք է հիանալի լինի»,-ասել է դերասանը: Նա հավելել է, որ կցանկանար աշխատել «հայտնի ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի հետ»:
«Դրանից հետո ես կկարողանամ հեռանալ, այլևս անելու բան չեմ ունենա»,- ասել է Դելոնը, որի վերջին աշխատանքը եղել է «Լիակատար նմանություն» ֆիլմը: