Գալոյանը չի տեղափոխվի ԲԿՄԱ, նա կարիերան կշարունակի ռուսական այլ ակումբում
SportԸստ Sport24-ի ՝ ԲԿՄԱ-ն ու կիսապաշտպան Արթուր Գալոյանը բանակցությունների վերջին փուլում չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի շուրջ:
22-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ուֆայում»:
Հունիսին Գալոյանը լքեց «Վելեսը»` պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով: Հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մոտ է ԲԿՄԱ տեղափոխվելուն:
«Վելեսի» կազմում խաղացողը մասնակցել է 41 հանդիպման, դարձել 7 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: Գալոյանը մինչ «Վելես» տեղափոխվելը խաղացել է «Տորպեդոյում» (69 հանդիպում, 6 գոլ, 7 գոլային փոխանցում):