Մահացել է Գեորգի Հարությունյանը. ՖՈՏՈ
SocityՀայաստանի ֆիզիզկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հայտնում է․
«Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ, ՀՖԿՍՊԻ լավագույն բարեկամ, Գեորգի Արշակի Հարությունյանը:
Նա անվանի հանդբոլիստ էր, սպորտային բժշկության մասնագետ: Հանրապետության բազմակի չեմպիոն: ԽՍՀՄ առաջնությունների և մրցաշարերի մասնակից, սպորտի վարպետի թեկնածու: 1980-1983թթ.՝ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ:
1957թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1958-2007թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական հսկողություն և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնում, 1975թ.՝ նույն ինստիտուտի սպորտային բժշկության և վերականգնողական ամբիոնի վարիչ: Պրոֆեսորը եղել է ստոմատոլոգիական, մանկաբուժական, սանիտարահիգիենիկ ֆակուլտետների դեկան:
1975-2000թթ.՝ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էր սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի հարցերով: Տարիներ շարունակ նա նաև աշխատել է բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և գիտքարտուղարի պաշտոնում:
Գիտական գործունեությունը նվիրված է սպորտային բժշկության, բուժական ֆիզկուլտուրայի, ռեաբիլիտացիայի, մանկական սրտաբանության, ֆիզիկական դաստիարակության հարցերի ուսումնասիրությանը: Ավելի քան 100 աշխատությունների հեղինակ է: