ՊՆ-ն՝ ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու լուրերի վերաբերյալ
SocityԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին...