L’Oreal Paris-ը և Քեյթ Ուինսլեթը կին ռեժիսորներին աջակցելու նպատակով նոր մրցանակ են սահմանել (լուսանկարներ)
CultureL’Oreal Paris ընկերությունը հայտարարել է կին կինոգործիչների մասնակցությամբ նոր Lights On Women մրցանակ սահմանելու մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հաղթողին կհայտարարի հոլիվուդյան հայտնի դերասանուհի, L’Oreal-ի դեսպան Քեյթ Ունսլեթը։
Մրցանակը տրվելու է կարճամետրաժ ֆիլմերի ոլորտում: Համագործակցություն է լինելու Կաննի միջազգային կինոփառատոնի հետ և հաղթողն ընտրվելու է Կաննում առաջադրված կարճամետրաժ ֆիլմերի և միջազգային կինոդպրոցների կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերից։ Հաղթողին ընտրելու հարցում վերջնական խոսքը, որպես ժյուրիի անդամ, պատկանելու է Ուինսլեթին։
Մրցույթի հաղթողի անունը հայտարարվելու է հուլիսի 16-ին` Կաննում կայանալիք Jeune Cinéma ընթրիքին՝ «Տիտանիկ» ֆիլմի աստղի կողմից:
Քեյթ Ունսլեթն ասել է, որ ոլորտում գենդերային հավասարության նպատակով պետք է միասին աշխատել և նշել է, որ ուրախ է L'Oréal Paris-ի այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու համար։
L'Oréal ընկերությունը նշել է, որ հույս ունի հզորացնել և ուշադրության կենտրոնում պահել տաղանդավոր կանանց։
Հայտնի է, որ 2019 թվականին Հոլիվուդի ֆիլմարտադրության ոլորտում կին ռեժիսորների թիվը կազմել է 10,7 տոկոս, մինչդեռ կինոաշխարհի ամենահայտնի «Օսկար» մրցանակաբաշխությանը լավագույն ռեժիսորի մրցանակաի համար երբևէ առաջադրվել է ընդամենը 7 կին, որոնցից Քլոե Ժաոն 2021 թվականին արժանացել է «Օսկար»-ի՝ «Նոմալենդ» ֆիլմի համար։