ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 156 մարդու ճակատագիրն անհայտ է
InternationalԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 5-ի, 156 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ТАСС-ը:
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Զոհերի թիվը հասել է 5-ի, դեռևս որևէ տեղեկություն չունենք 156 մարդու ճակատագրի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա-Լիվայն Կավան:
Ակնկալվում է, որ փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից այլ մարդկանց էլ կհայտնաբերեն: