Ուելսի դեմ խաղից առաջ Էրիկսենը ներկա է եղել Դանիայի հավաքականի մարզմանը
SportԴանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը մեկ շաբաթ առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Ուելսի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ ներկա է եղել Դանիայի հավաքականի մարզմանը։
Այս մասին պատմել է դանիացիների դարպասապահ Կասպեր Շմեյխելը։
«Հաճելի էր նրան տեսնելը։ Կարծում եմ՝ տղաներից շատերին շատ օգնեց այն փաստը, որ ուղղակի կարողացան տեսնել Քրիստիանին։ Իրական կյանքում տեսնել նրան ու համոզվել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է․ սա իսկապես կարևոր էր մեզ համար» ,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում The Sun-ը։