Երևանի 9/40 ընտրատեղամասում կնիքներից մեկը կորել է
VideosԵրևանի 9/40 ընտրատեղամասում կորել է հանձնաժողովի անդամի անհատական կնիքը: Անուշ Մուշեղյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ լարված աշխատանքից հետո նկատել է, որ կնիքը չկա:
«Շատ անհասկանալի, անհայտ պատճառներով իմ սեղանին դրված անհատական կնիքը և թանաքամանն անհետացավ: Կազմեցինք արձանագրություն»,-նշում է նա:
Կնիքը կորցնելուց հետո նա իրավասու է միայն քվեաթերթիկի հանձնման աշխատանքները կատարել:
Անուշ Մուշեղյանի խոսքով՝ միջադեպի հետևանքով ընտրության գործընթացը չի խաթարվել: