Եվրո-2020. Դե Բրույնեի վերադարձը հաղթանակ է բերում բելգիացիներին ու նվազեցնում Դանիայի ընտրանու՝ խմբից դուրս գալու շանսերը
SportԵվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի B խմբում Դանիայի հավաքականը Կոպենհագենում ընդունել էր Բելգիայի ընտրանուն ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Արդեն խաղի 2-րդ րոպեին դանիացիներին առաջ մղեց Յուսուֆ Պոուլսենը։ 10-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո խաղը կանգնեցվեց՝ ի աջակցություն Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի, որը դեռևս հիվանդանոցում բուժում է ստանում։
Երկրորդ կեսում խաղադաշտ վերադարձավ Կևին դե Բրույնեն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել 1-ին տուրը։ Արդեն 54-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի արդյունքում դե Բրույնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը՝ հավասարեցնելով հաշիվը։ 70-րդ րոպեին, փոխարինման մտած Էդեն Ազարի փոխանցումից հետո, Շմեյխելի դարպասը գրավեց հենց Կևին դե Բրույնեն։