«Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը». Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար
EconoмицсԱդրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը վստահ է, որ «Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը»:
«Կապված նոր իրականության հետ` Զանգեզուրի միջանցքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ և լոգիստիկ ներուժը»,- գրել է Ջաբարովը իր թվիթերյան էջում:
Նրա խոսքերով` «այդ ներուժի իրացումը կհանգեցնի նոր տրանսպորտային ուղիների գործարկման, Ադրբեջանի տնտեսական հզորության բարձրացման հետ, կամրապնդի նաև տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը»: