Կրիստիան Էրիկսենը հետազոտվելու նպատակով դեռ կմնա հիվանդանոցում
SportԴանիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակը կայուն է, սակայն նա դեռ կմնա հիվանդանոցում հետազոտվելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Դանիայի ֆուտբոլային ասոցացիայի մամուլի ծառայությունը։
Դանիայի հավաքականի առաջատարներից մեկի մասնակցությունը Եվրո-2020-ին, ամենայն հավանականությամբ, ավարտված է։
Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Դանիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Ֆինլանդիային, 29-ամյա Էրիկսենը առաջին խաղակեսի վերջնամասում կորցրել էր գիտակցությունը։ Նրա կյանքը փրկել էին սրտի անուղղակի մերսման եւ դեֆիբրիլյատորի օգնությամբ։