Բելգիայի հավաքականի պաշտպանը Եվրոպայի առաջնությունների եզակի ցուցանիշ է գրանցել
SportԲելգիայի հավքականի պաշտպան Տոմա Մենյեն Եվրոպայի առաջնության խաղարկության խմբային փուլում գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը: Հանդիպման գոլերը՝ այստեղ։
Այսպիսով` նա դարձավ եզակի նվաճման հեղինակ: Առաջին խաղակեսում Մենյեն դարձավ գոլի հեղինակ՝ դուրս գալով փոխարինման հենց առաջին խաղակեսի ընթացքում: Այսպիսի ցուցանիշ Եվրոյի պատմության մեջ առաջին անգամ է գրանցվել։
Եվրո-2020-ի Բելգիա-Ռուսաստան խաղի առաջին խաղակեսում բելգիացիները ստիպված էին փոխարինում կատարել։ Վնասվածք ստացած Թիմոթի Կաստանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Տոմա Մենյեն: Նշենք, որ այս խաղում Մենյեն դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։