Ադրբեջանական կողմը հայտնել է սահմանին տեղի ունեցած նոր միջադեպի մասին
SocityԱդրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ժամը 13:45-ից սկսած Վարդենիսի շրջանի գյուղերից մեկի հայկական զինված ուժերի դիրքերից պարբերաբար կրակոցների են եղել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
Նշվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
«Ներկայումս իրավիճակն այս ուղղությամբ կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայկական կողմն այս կապակցությամբ դեռ հայտարարություն չի արել։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները նման դեպքի մասին էին հայտնել հունիսի 10-ին։
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։
Ավելին...