Լատվիական թիմը պայմանավորված խաղի փորձի համար զրկվել է եվրագավաթներից 7 տարով
SportՈՒԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմինը (CEDB) 7 տարով զրկեց լատվիական «Վենցպիլսին» եվրոպական մրցելույթներից:
Ակումբին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության և (կամ) կոռուպցիայի փորձի համար:
Մեղադրանք է առաջադրվել նաև «Վենտսպիլսի» սպորտային տնօրեն Նիկոլայ Դայակինսին, ով փորձել է կաշառել խաղի գլխավոր մրցավարին: Նրան չորս տարի արգելել են ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ զբաղվել: Ակումբի խորհրդի նախագահ Ադլան Շիշկանովը ցմահ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից:
ՈւԵՖԱ-ի կարգապահական գործը կապված է Եվրոպա լիգայի «Վենցպիլս» – «Բորդո» հանդիպման (0: 1) հետ: Երեք տարի առաջ կայացած խաղը դատում էր ռուս մրցավար Սերգեյ Լապոչկինը, ով 10 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, քանի որ ՈւԵՖԱ-ին տեղյակ չի պահել դեպքի մանրամասները:
Ավելին...