«Թովմասյան» հիմնադրամ․ աչքի անվճար հետազոտություն՝ Լիբանանից հրավիրված պրոֆեսորի կողմից (տեսանյութ)
Socity«Թովմասյան» հիմնադրամի և բարերար Մարկոս Բաղդասարյանի համագործակցության արդյունքում Լիբանանից Հայաստան է հրավիրվել անվանի ակնաբույժ, պրոֆեսոր Ջորջ Շերֆանը, որը հունիսի 7-ից 9-ը «Նոր Հայացք» կլինիկայում իրականացրեց աչքի անվճար հետազոտություն և ախտորոշում:
«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը նշեց, որ հիմնադրամը կազմակերպել է պատերազմի ընթացքում տեսողական խնդիրներ ձեռք բերած զինծառայողների անվճար հետազոտություն և բուժում․ «Վիրահատության կարիք ունեցող զինծառայողները կվիրահատվեն անվճար»,- ասաց Թովմասյանը։
Չնայած բարեգործական ակցիան նախատեսված էր պատերազմում տեսողության խնդիրներ ձեռք բերած զինվորների համար, սակայն համագործակցությունն ընդլայնվել է և բժիշկը հետազոտել է նաև անհատ քաղաքացիների:
«Ջորջ Շերֆանը համաձայնել է գալ Հայաստան և բժշկական օգնություն ցույց տալ ոչ միայն զինծառայողներին, այլ նաև մյուս հայրենակիցներին»,- նշեց բարերար Մարկոս Բաղդասարյանը։
Ջորջ Շերֆանը մի քանի օրում հասցրել է տեսողական խնդիրներ ձեռք բերած բազմաթիվ զինվորների հետազոտել, այսպիսով իր ավանդն ունենալով մեր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած հերոսների ապաքինման և աջակցման գործում: