Անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ-ների համար
EconoмицсԻնչպե՞ս հաջողել բիզնեսում, ճիշտ կառավարել ու վերահսկել ծախսերը: Արդեն 7 տարի Ակբա բանկն իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ՝ մասնակիցներին տրամադրելով ոչ միայն բիզնեսի կառավարման և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, այլ նաև՝ իր փորձը:
«Հիմնական նպատակը մեր գործընկերներին փորձի տրամադրումն է, նաև՝ միջազգային։ Մենք մեզ դիտարկում ենք ոչ միայն ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև լավ գործընկեր, որը պատրաստ է կիսվել իր գործընկերների հետ: Եթե հաճախորդը կարողանա արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, դրանից շահում է տնտեսությունը, շահում ենք բոլորս: Մենք տարիներ շարունակ ներդրում ենք անում նման լուրջ ոլորտում ու գոհ ենք»,-նշում է Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: