Ձեթով և այլուրո՞վ են փորձում գնել շուրջ 3500 անհետ կորածների ծնողների խիղճը. Ռոբերտ Հայրապետյան
Alternative opinionԻրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արժանահավատ տեղեկություններ են գալիս, որ երեկ, հունիսի 6-ին, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչներին քաղաքապետ Արմեն Ավետիսյանն ու ավագանու անդամները բաժանել են ձեթ, ալյուր և այլ նպարեղեն՝ ակնարկելով կապիտուլյանտին ընտրելու փաստը։
Ձեթով և այլուրո՞վ են փորձում գնել շուրջ 3500 անհետ կորածների ծնողների խիղճը, թե՞ ձեթի և այլուրի դիմաց Արցախի մնացած 25%-ն են նվիրելու։
Այդպիսի ծածուկ բաներ որ անում եք, իմացած եղեք՝ մինչև ձեթն ու ալյուրը տեղ հասցնեք, տեղեկությունն արդեն մեզ հասնելու է։
Ընդամենը 13 օր, և ձեթն ու ալյուրը դառնալու են ՔԿՀ-ներում ձեր ամենասպասված ծանրոցները»։