Մենք լեգեոն ենք, մենք գալիս ենք․ Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասկին բիթքոինի պատճառով (տեսանյութ)
InternationalAnonymous հաքերային խումբը SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին մեղադրել է թվիթերյան գրառումների միջոցով կրիպտոարժույթների վրա չափազանց մեծ ազդեցություն ունենալու և հասարակ մարդկանց ներդրումներն անտեսելու համար: Միլիարդատիրոջն ուղղված հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական յութուբյան ալիքում:
«Քանի դեռ աշխատասեր մարդկանց հույսերը քանդվում են Ձեր հանրային հիստերիաներով, Դուք շարունակում եք ծաղրել նրանց Ձեր մեմերով` նստած Ձեր առանձնատներից մեկում: Կարող եք ինքներդ Ձեզ համարել ամենախելացի մարդը, բայց հիմա հանդիպել եք Ձեզ հավասարին: Մենք Anonymous-ն ենք: Մենք լեգեոն ենք: Մենք գալիս ենք»,- ասվում է տեսանյութում:
Հաքերները նաև կասկածի տակ են դրել Մասկի անկեղծությունը, մասնավորապես գլոբալ էկոլոգիան բարելավելու նրա ցանկությունը: Ըստ Anonymous-ի՝ գործարարը «փորձում է խաղալ երկու կողմերից», քանի որ կրիպտոարժույթի արդյունահանումը չի կարող բարելավել ածխածնի թափոնների հետ կապված իրավիճակը:
Ավելի վաղ, Մասկի թվիթները մեծապես ազդել են կրիպտոարժույթի գների վրա. օրինակ, երբ հունվարին միլիարդատերը նշում էր Bitcoin-ն իր թվիթներում, դրա արժեքը գերազանցել էր 37,000 դոլարը: Բայց ավելի ուշ, Իլոն Մասկը սկսեց ավելի հաճախ նշել Dogecoin կրիպտոարժույթը, ինչը նպաստեց դրա աճին:
Ավելին...