Դարչինյանն այսօր կմենամարտի վրացի բռնցքամարտիկի հետ. հաղթանակի դեպքում ՕԽ-ի ուղեգիր կնվաճի
SportՓարիզում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր ռինգ դուրս կգա Արման Դարչինյանը։ Մրցակիցը վրացի Գեորգի Կխարաբաձեն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր։
Մենամարտերը սկսվելու են 16։00-ից սկսած։ Հայ մարզիկը ելույթ է ունենալու B ռինգում։ Նա 7-րդ զույգն է։
Մրցաշարի մեկնարկում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չէր ժամանել Փարիզ և հայ մարզիկին հաղթանակ էր շնորհվել: