Երևանում ծրագրվում է նոր աղմկոտ սպանություն. ազատամարտիկի հայտարարությունը
SocityԱզատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը հայտարարել է, որ ստացել էր հատուկ հանձնարարություն, որպեսզի Սյունիքի մարզից տարհանի Իջևանի գնդի հրամանատար Ղազարյան Թաթուլի, փոխհրամանատար Օհանյան Արմենի, շտաբի պետի և մյուս տղաների դիակները: Այս մասին, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արթուր Այվազյանը։
Նրա փոխանցմամբ՝ նա մեկնել է Խնձորեսկ, բայց նախապես հաստատել էր ամբողջ պլանները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ծառայությունների հետ:
Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տարածում է կեղծ տեղեկություն՝ պնդելով, որ հենց նա է ձախողել Արցախում Հարավային ուղղության պաշտպանությունը:
«Ես Փիլոյանին նվիրել էի դանակ, քանի որ նա խոսք էր տվել, որ ստանալու եմ զենք և գնալու եմ Խուդա Աֆարինի կամուրջը պայթեցնեմ ու հանեմ բերեմ դիակները: Իջևանի բրիգադի սպանության պատասխանը դու ես տալու: Այս մարդիկ կոտորել են մեր գնդերը, կոտորել են մեր հրամանատարներին», - շեշտել է նա:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նաեւ տեղեկացրել է, որ Երեւան է ժամանել 6 հոգանոց խումբ՝ իրեն սպանելու նպատակով։ Ավելին՝ ազատամարտիկը ակնարկել է, որ խմբին կանչել է Աննան (նկատի ունի Փաշինյանի կնոջը- խմբ.)։
«Կանչի Աբազին՝ քեզ օպերատիվ տեղեկությունները կներկայացնի»,- դիմելով Փաշինյանին հայտարարել է Մանախն ու նշել, որ թեեւ նրանք զինված են, իսկ ինքը՝ ոչ, բայց դեռ ապագան ցույց կտա՝ ով ում կվերացնի։
Ավելին...