Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդը Արցախի ուժային կառույցներից մեկի գեներալ է
SocityShamshyan.com-ի տեղեկություններով, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքi պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ, հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երեկ՝ մայիսի 29-ին, Երևանում՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդի և Opel Zafira-ի վարորդի ինքնությունը:
Պարզվել է, որ Opel-ը վարել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, իսկ Nissan X-Trail--ը՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ, 58-ամյա Կարեն Բարսեղյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս Արցախի Հանրապետության ուժային կառույցներից մեկի գեներալ-մայոր է, իսկ Opel-ի վարորդ Հ. Օհանյանը աշխատում է «ԷԿՈ ՎԻԼ» ՍՊԸ-ում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա - Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել էին Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության էին հասել «Էլիտ» ավտոլվացման կետի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ էր ընթացել, կոտրել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրական սյուներ:
Ավելին...