Իսպանիայում Լոպե դե Վեգայի գրչին պատկանող ևս մեկ պիես է հայտնաբերվել
CultureԻսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան (1562-1635) ճանաչվել է «Ես արեցի այն, ինչ կարող էի, իսկ ճակատագիրն՝ այն, ինչ ցանկացավ» կատակերգական պիեսի հեղինակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վալյադոլիդի համալսարանին, նախկինում կարծում էին, որ պիեսը պատկանել է ոչ այդքան հայտնի հեղինակ Միգել Բերմուդեսի գրչին:
Ստեղծագործության բնօրինակը, որը հրապարակվել է 1632-1634 թվականններին Սևիլյայում, ներկա պահին պահվում է Իսպանիայի Ազգային գրադարանում: Եվս երկու կրկնօրինակ տպագրվել են 18-րդ դարում: Որպես դրանց հեղինակ նշվում էր Բերմուդեսի անունը:
Կատակերգության մասին ուսումնասիրություններն իրականացրել է Ժնևի ինստիտուտի իսպանական գրականության պրոֆեսոր Աբրահամ Մադրոնյալը: