Ռուս խաղաղապահներն ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել
SocityՂարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն եղել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ապահովել են ադրբեջանական զինված ուժերի վեց շարասյունների ուղեկցությունը. չորսը` Լաչինի միջանցքով` հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն` Շուշի - Կարմիր Շուկա- Քաջար երթուղով և մեկն էլ հակառակ ուղղությամբ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական խմբերը 2,121 հա տարածք են մաքրել չպայթած զինամթերքից, ինչպես նաև 657,3 կմ ճանապարհ, 1844 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել են 25,613 պայթուցիկ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»,- ասված է հաղորդագրությունում: