Արարատի մարզում ցեմենտ տեղափոխող բեռնատար Volvo-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
SocityԱյսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Մինասյանը իր վարած բեռնատար Volvo մակնիշի ցեմենտավոզով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու Մանուկ Հակոբյանը:
Պարզվել է, որ Կ. Մինասյանի համար վթարային իրավիճակ է ստեղծել Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանը՝ իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ավելին...