Արտակարգ դեպք Երևանում. դանակահարվել են ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը
SocitySHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը:
Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից:Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝ 33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին:
Գ. Շամշյանի տեղեկություններքվ՝ վիրավորներից Հ. Դոլմազյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, իսկ Ա. Անդրայանը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:
Ավելին...