Ասկերանի շրջանում մարդիկ նոր տներ են կառուցում․ Թագուհի Թովմասյան
SocityԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը վերածնվում է…
Ասկերանի շրջանում մարդիկ նոր տներ են կառուցում։ Ոգևորիչ էր։ Շրջեցինք բնակավայրերում, զրուցեցինք մարդկանց հետ…
էս ծուռ ու անիրավ աշխարհից մեծ բան չէ նրանց ուզածը՝ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Մնացածը՝ կլինի։
Նկարում երևացող շինաշխատանքները համայնքներից մեկում էր իրականացվում. տուն էր սարքում արցախցի երիտասարդը։
Հետաքրքրվեցի՝ քանի սենյականոց տուն եք կառուցում, շինարարը, որը պարզվեց նաև հենց տան տերն է, հանգիստ պատասխանեց՝ 3։ «էդքան է ուժս պատում։ Կարևորը երեխաներս իրենց տանը մեծանան»,-հանգիստ ավելացրեց տան տերը։
Արցախը պիտի լինի դեօկուպացված և աշխարհում ճանաչված երկրորդ հայկական պետությունը՝ Շուշիով, Հադրութով… Յուրաքանչյուր հայ պետք է սա դարձնի իր օրակարգը։ Պարտվել ենք պատերազմում, բայց հաղթել կարող ենք և պարտավոր ենք այսուհետ՝ բոլոր դաշտերում»։