Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շատ է կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը: Սակայն, դա ամենևին էլ չի նշանակում, որ այն քաղաքական ուժը, որը ձևավորվելու է նրա կողմից լինելու է կոնսերվատիվ և գործելու է միայն ազգայինի տիրույթում։
Ամենակարևորը Վանեցյանի համար եղել և մնում է պետության շահը, պետության արժևորումն ու կարևորումը, որը զուգորդվելու է ազգային ինքնության և ավանդույթների պահպանման գաղափարով։ Ու թեև, կազմավորվելիք քաղաքական ուժը դեռևս հստակ կարգախոս չունի, բայց այն գաղափարները, որոնց շուրջ համախմբվում են համախոհները, երկու բառով կարելի է բնութագրել՝ «Առաջընթաց և ավանդույթներ»: Սա հստակ ուղենշում է ոչ միայն քաղաքական ուժի ծրագրերի ու անելիքների ուղղությունը, այլև քաղաքական ուժի կողմից որդեգրվելիք սկզբունքներն ու արժեքները։