Չարաբաստիկ վթարը խլեց «Որոգայթ» սերիալի դերասաններ՝ Գեղամի և Արամի կյանքը. 12 տարի է նրանք չկան (տեսանյութ)
VideosԱրմավիր-էջմիասին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը և 36-ամյա Արամ Միսակյանը: «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։
Մյուս ուղեւորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց եւ ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել: Նրանց մահվանից արդեն անցել է 12 տարի: Այդ ժամանակ այս լուրը մեծ ցավ պատճառեց բոլորին և հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:
Տարիներ հետո Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնել էր, որ չարաբաստիկ վթարի մեղավորը երրորդ անձն էր, ով վթարի ժամանակ ողջ էր մնացել, իսկ Գեղամն ու Արամը մահացել: Մեքենան պատկանում էր ոմն Էդգարի, ում հայրը դատավոր է և փակել էր գործը. այս ամենը նշել էր Գեղամի հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ «Որոգայթ» քրեական դրամայում Արամ Միսկարյանը կերպավորում էր թիկնապահ Գարիկի, իսկ Գեղամ Խանդիլյանը՝ Գոքորի կերպարը: Չլինելով պրոֆեսիոնալ դերասաններ՝ նրանք հրաշալի էին մարմնավորում իրենց կերպարները:
Starnews-ն առաջարկում է վերհիշել դերասաններին:
Նրանց սիրում էր ժողովուրդը, քանի որ նրանք հեռուստասերիալում իրենց կերպավորած հավատարմության, նվիրվածության եւ ընկերությունը պաշտպանելու դասեր էին տալիս: