Ռուսաստանի հավաքական հրավիրվելը մեծ փորձ է, նույնիսկ եթե չմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը․ Զախարյան
SportՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է իրեն զգում Ռուսաստանի ազգային հավաքականում և խոսել է Եվրոպայի 2020 թ. առաջնություն մեկնելու հնարավորությունների մասին:
– Երեկ անցկացրեցիք առաջին երկկողմանի խաղը: Ի՞նչ տպավորություններ ունեք։
– Իհարկե, այստեղ բոլորովին այլ մակարդակ է. Ամեն ինչ արագ է և ինտենսիվ: Փորձում եմ հարմարվել: Կարծում եմ ՝ որոշ ժամանակ անց ես նույն մակարդակի վրա կլինեմ:
– Ֆյոդոր Կուդրյաշովն ասաց, որ երիտասարդները չպետք է ձեռքները ծալած մարզվեն: Ինչպիսի՞ն է ծանրաբեռնվածությունը։
– Հասկանալի է, որ ոչ ոք ձեռքները ծալած չի մարզվում: Եվ ես, մանավանդ, երիտասարդ եմ. պետք է կրկնակի շատ աշխատեմ: Դա շատ պարզ է: Իսկ ընդհանրապես՝ աշխատանքն այժմ շատ ինտենսիվ և ծանր է:
– Որքանո՞վ է ձեզ համար կարևոր զգալ ազգային հավաքականի մթնոլորտը և ինչպե՞ս եք գնահատում Եվրոյի հայտացուցակում հայտնվելու հնարավորությունը:
– Կարծում եմ ՝ հիանալի փորձ է, որ ինձ կանչել են: Նույնիսկ եթե չվերցնեն Եվրոյին, ամեն դեպքում ես 10 օր կանցկացնեմ ազգային հավաքականում, ես կհասկանամ, թե ինչ մակարդակ է այստեղ և ինչ է պահանջվում: Հետևաբար, այս ամենը պլյուս է ինձ համար, ես փորձ եմ ստանում: Իսկ շանսերի մասին. ինչո՞ւ ոչ: Տեսնենք, ես կաշխատեմ, իսկ հետո մարզչական շտաբը կորոշի:
– Ո՞ւմ հետ եք առավել շատ շփվում ազգային հավաքականում և ո՞ւմ նկատմամբ է ամենամեծ հարգանքը:
– Ես հավասարապես հարգում եմ բոլորին, այստեղ մեծ խաղացողներ են հավաքված, այնպես որ բոլորին հավասար եմ վերաբերվում: Եվ ես ավելի շատ շփվում եմ երիտասարդների, դինամոյական տղաների հետ, – Զախարյանի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանը: