Երվանդ Ենգիբարյանի անժամանակ մահը ցնցեց բոլորին, բայց նրան մինչև հիմա սիրում և հիշում են
VideosԵրևանի Ստանիսլավկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի ցավալի ավտավթարի մասին լուրը ցնցել էր բոլորին։
2013 թվականի հոկտեմբերի 22-ը մինչ օրս չի մոռացել, չեն մոռացել նաև Երվանդին նրա ընկերները: Երվանդին իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադառնում են նրա ընկերներն ու գործընկերները:
Նա այն երիտասարդն էր, ով առաջատար դերասաններից մեկն էր Ռուսական դրամատիկական թատրոնում և նրանն էին թատրոնի բոլոր գլխավոր դերերը։
Մոր խոսքերով՝ երբեք չի սիրել սովորել և դպրոցից փախչելով՝ միշտ ժամանակն անցկացրել է թատրոնում: Միաժամանակ, գերազանց սովորել թատրոնին կից դերասանական ստուդիայում։
Երվանդը սիրում էր կյանքը, կյանքն էլ՝ Երվանդին, սակայն նրա բոլոր երազանքները մնացին անկատար։ Նրա մահից հետո լուրեր կային, որ նա և դերասանուհի Իրինա Հարությունյանը, ով նրա15 տարվա խաղընկերն էր, սիրավեպ ունեին։
Իրինան բազմիցս խոսել է Երվանդի մահվան մասին՝ նշելով, որ դեպրեսիվ շրջան է ունեցել, ավելին՝ հեռացել էր թատրոնից, քանի որ չէր կարողանում մնալ այդ մթնոլորտում առանց Երվանդի: