Աշոտ Փաշինյանն առանձնատուն է նվեր ստացել Ղազախստանում, նաև՝ «Լեքսուս» ջիփ. բացառիկ լուսանկար
SocityՓաշինյան ընտանիքի կարողություններն անկասելի արագությամբ ավելանում են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSPRESS.am-ը, Կանադայի Տորոնտո քաղաքում 9 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել վարչապետ Ժ/Պ-ի տիկին Աննա Հակոբյանը:
Ի տարբերություն մայրիկի, Երևանի կենտրոնում գարեջրատուն ձեռք բերած Աշոտ Փաշինյանն առանձնատուն է նվեր ստացել Ղազախստանում: Դրա արժողությունը կազմում է մոտ 325 միլիոն ղազախական թենգե (մոտ 757 հազար դոլար):
Մեր աղբյուրի խոսքով՝ Աշոտն այն նվեր է ստացել «լավ» և «հնազանդ» արարքի համար:
Առանձնատունը, որի ներսում ամեն ինչ արծաթապատ է, գտնվում է Ակմոլինսկի շրջանում:
Բացի առանձնատնից, Փաշինյան Աշոտը նաև «Լեքսուս» ջիփ է նվեր ստացել:
Թե որն է «լավ» ու «հնազանդ» արարքը, առայժմ չենք պարզել, բայց այն, որ նախկինում այսպիսի թանկարժեք նվերներ նա չէր ստանում, վկայում է այն պարզ ճշմարտության մասին, որ այդ արարքն իրագործելու ճանապարհին նա օգտագործել է հոր լծակներն ու այն արտոնությունները, որոնք ստացել է Փաշինյանի՝ վարչապետ դառնալով:
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել Աշոտի ստացած առանձնատան բացառիկ լուսանկարը: