Պետերբուրգի հայազգի նախկին փոխնահանգապետը կոռուպցիայի գործով 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել
RightՍանկտ Պետերբուրգի Կույբիշևյան դատարանը քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել Կրեստովսկի կղզում մարզադաշտի կառուցման ժամանակ կաշառակերության համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Պատիժ նշանակել 5 տարի 6 ամիս ազատազրկման տեսքով, պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում»,-հայտարարել է դատավոր Եկատերինա Բոտանցովան: Հովհաննիսյանը նաև տուգանվել է:
Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 290-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով (կաշառք վերցնելը):
Դատավճռի հրապարակման ժամանակ դատավորը Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներից բացառել է ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունը: