Ֆերնանդեշը՝ ՄՅՈՒ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ
SportԿիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ստացել է Սըր Մեթ Բասբիի մրցանակը, որը շնորհվում է «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստին: Պորտուգալացին այս մրցանակը ստացավ երկրորդ տարին անընդմեջ:
Բրունո Ֆերնանդեշի օգտին քվեարկել է «կարմիր սատանաների» 63% -ը: Երկրորդ տեղում է Լյուկ Շոուն (21%), իսկ Էդինսոն Կավանին (6%) զբաղեցրել է երրորդ տեղը:
Ընթացիկ մրցաշրջանում Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 56 խաղ բոլոր մրցաշարերում՝ իր ակտիվում գրանցելով 28 գոլ ու 16 գոլային փոխանցում: