ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկն արձանագրել է տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահն ու ավտովթարը
VideosShamshyan.com–ը ներկայացնում է մայիսի 16-ին Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը: Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին:
Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու Լ. Հովհաննիսյանը տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: