Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
SocityՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին:
Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը՝ անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է ... նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից:
Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպի հարցեր ուղղելու՝ ապրանքների և ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում և ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների և ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայի վարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝ տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների և այլնի վերաբերյալ:
Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite և Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքում զեղչերի և արտոնությունների մասին, ինչպես նաև առաջարկում է շուրջօրյա կոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար և անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված և ընտրի իր քարտի դասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել գործընկերների ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայությունների ցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:
Mastercard World Black Edition պրեմիում քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ և հարմարավետ ծառայություն է քարտապանի և Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջև հեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի: Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործել https://konsierge.com/lite.html կայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմել կոճակը և անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը և քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր և սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով, +37441121362 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով: Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից ՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger:
Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետևյալ հղումներով՝ Visa Infinite քարտերի համար՝ https://www.vtb.am/am/private/details/, Visa Signature քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/2/ և Mastercard World Black Edition քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/1/ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374(10) 606090 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: