Շաբաթվա սկզբից Իլոն Մասկն ավելի քան 20 միլիարդ դոլար է կորցրել. Forbes
EconoмицсԷլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը շաբաթվա սկզբից նվազել է ավելի քան 20 միլիարդ դոլարով, հաշվարկել է Forbes-ը:
Լրատվամիջոցի համաձայն՝ այս շաբաթ Մասկի կարողությունը նվազել է 20,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145,5 միլիարդ դոլարի: Tesla-ի արժեթղթերի գինը շաբաթվա սկզբից մինչև հինգշաբթի նվազել են 15 տոկոսով:
Այնուամենայնիվ, Tesla-ի ղեկավարը շարունակում է զբաղեցնել Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթվա վերջում Մասկը վարել է Saturday Night Live ամերիկյան շոուն, որի ընթացքում նա զավեշտորեն անդրադարձել է իր բիզնես ծրագրերին, ինչպես նաև խոսել է վերջերս կրիպտոարժույթների թեմայի մասին: Իր խոսքում Մասկը նոր Dogecoin կրիպտոարժույթը «խաբեություն» էր անվանել, որը հանգեցրել էր 1 օրում դրա արժեքի շուրջ 30 տոկոս անկման: