Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ալաշկերտի» և «Արարատի» միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։
Հիշեցնենք, որ մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ․ 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղը սպասարկեց Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին «Շիրակի» և «Իմպուլսի» մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թվականին «Փյունիկն» ու «Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ» –«Արարատ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 19։00-ին՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։