Կհայտարարվի՞ ռազմական դրություն
SocityԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում առաջացած պայթյունավտանգ իրավիճակի քննարկումն է: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հնարավոր է, որ նիստի ընթացքում երկրում ռազմական դրություն հաստատելու մասին որոշում կայացվի: Դա ենթադրում է, որ հունիսի 20-ին նշանակված ընտրությունները տեղի չեն ունենա:
Նշենք, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ այսօր՝ մայիսի 14-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահին:
Արփինե Հակոբյան