Ամերիկացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ժան-Միշել Բասկիայի «Այս դեպքում» կտավն աճուրդում 93 միլիոն դոլարով է վաճառվել
CultureՆեոէքսպրեսիոնիզմի ամերիկացի ներկայացուցիչ Ժան-Միշել Բասկիայի «Այս դեպքում» ստեղծագործությունը աճուրդում 93 միլիոն դոլարով է վաճառվել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղթելու շանսեր ունեցող վաճառքի չափն առաջարկվել էր հեռախոսով՝ կազմելով 81 միլիոն դոլար, բայց բոլոր անհրաժեշտ վճարումները ներառյալ վաճառքի ամբողջական գումարը 93.105 միլիոն դոլար է կազմել:
Ամերիկացի նկարչի՝ մարդկային գանգը ստեղծագործական լուծումներով պատկերող կտավը ստեղծվել է 1983 թ-ին: Կտավների նույն շարքից «Անանուն» կտավը, ստեղծված 1982 թ-ին, 2017 թ-ին վաճառվել էր 110.5 մլն դոլարով՝ աճուրդներում ամերիկացի նկարիչների ստեղծագործությունների՝ աճուրդում վաճառքի ռեկորդային բարձր արժեք գրանցելով:
Ամերիկացի սևամորթ նկարչի համար գանգը եղել է մարդկային կյանքի եղած ու գալիք բնույթի «մարմնավորումը»՝ միաժամանակ լինելով «Նյու Յորքի փողոցներում երիտասարդ աֆրոամերիկացիներին սպառնացող վտանգի խորհրդանիշը»: