«Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիշո՞ւմ եք, չէ, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին՝ ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
Իհարկե, արդեն այն ժամանակ պարզ էր, որ Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում։ Ոչ էլ սատարողներն էին 3 միլիոն։ Բայց ազգի թշնամի, թուրք, դավաճան հռչակելու համար գոնե քարոզչությամբ ներազդող ահռելի մաթեմատիկական դիսպրոպորցիան հրամցվում էր որպես ճշմարտություն։
Կրկնեմ, երկրում Նիկոլին դեմ եղած մարդկանց թիվը իրականում, իհարկե, 55 չէր։ Հանրային դաշտում արդեն տեսանելի էր վերահաս աղետի շեմին հայտնված երկրի ճակատագրով մտահոգված մարդկանց գործունեությունը ( ԱդեկվաԴՆեր եւ այլն)։
Սակայն այդ 3 միլիոնի մեջ բացի մոլորված, բայց ազնիվ հայրենակիցներից կային նաեւ «моя хата с краю», «все побежали - и я побежал», «Акелла промахнулся», «король умер, да здравствует король», «мой звёздный час», «вовремя предать - это предвидеть» եւ այլ կերպարներ, որոնք թեւերը քշտած, DUXOVցած եւ ինքնամոռաց լծվել էին բարոյականություն, սահմաններ եւ սրբություններ չճանաչող տմարդի հալածանքներին։
Հիմա ինչու՞ եմ սրա մասին հիշեցնում։
Այս երկու տարվա ընթացքում հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին Նիկոլի ով լինելու վրա։
Իրենց մի մասն ազնիվ խոստովանում է, առնվազն՝ ինքն իրեն, որ սխալվել է։
Երկրորդ խումբն ինձ ու ընկերներիս մեղադրում է. «բա Նիկոլին խի՞ վլաստը տվիք», թեպետ երկու տարի առաջ իրենք մեզ վառող, սպանող, հոշոտողների շարքերում էին։
Իսկ երրորդ խմբին թվում է, թե իրենցից առաջ ոչ ոք չի եղել ու ահա իրենք, մի օր արթնանալով, հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է։
Խնդիրը բնավ ինչ-որ դափնիների տիրանալու մեջ չէ, բայց պատմությունն ու ինքներդ ձեզ մի կեղծեք։
Հաջորդ անգամ փորձենք ինչ-որ մեկին դատելուց կամ դատապարտելուց առաջ մենք մեզ այս հարցը տանք. այս նկարի ո՞ր թվերի մեջ էինք պատկերացնում մեզ երկու տարի առաջ։
Ազնիվ պատասխանենք մեր անցյալի մասին հարցին, որ մեր այսօրն ու վաղը նույնպես ազնիվ կառուցենք»։