Մարուքյանը դիմել էր նախագահին` Կոմանդոսին ՀՀ ազգային հերոսի կոչում տալու համար
SocityԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հիշում եք, ապրիլի 01-ին՝ Կոմանդոսի մահվան հաջորդ օրը, առաջարկությամբ դիմել էի վարչապետին, որպեսզի վերջինս, սահմանված կարգի համաձայն, միջնորդությամբ դիմի Հանրապետության նախագահին՝ լեգենդար հրամանատար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով։
Այսօր ուրախությամբ տեղեկացանք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանին (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին: