Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Լեւոն Արոնյանը պատմել է, թե երբ կտեղափոխվի ԱՄՆ

Sport

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը Հայաստանից կհեռանա այս տարվա օգոստոսին: Այդ մասին 38-ամյա գրոսմայստերը հայտնեց լրագրողների հետ զրույցում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 8-ին մեկնարկել է հանդիպում Լևոն Արոնյանի հետ: Հանդիպման նախաձոռնողներն են Արոնյանը և նրա ընկերուհու Անիտա Այվազյանը: Պատանի շախմատիստների հետ հանդիպմանը հայ գրոսմայստերը հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: ԱՄՆ տեղափոխությունից առաջ Արոնյանը ցանկանում է հնարավորությունների չափով իր փորձը փոխանցել ապագա շախմատիստներին: Հանդիպման մեկնարկից առաջ նա խոսեց նախաձեռնության նպատակի եւ ԱՄՆ տեղափոխվելու ծրագրերի մասին:

«Տեղափոխությունս, երեւի, տեղի կունենա օգոստոսին, երբ վերջացնեմ մրցաշարերս Եվրոպայում: Այս ընթացքում մրցաշարերը շատ են, այդ պատճառով հնարավորություն չի լինում շատ հանդիպումներ ունենալ երեխաների, ապագա շախմատիստների հետ: Քանի որ այլևս չեմ ապրելու Երեւանում, ես եւ Անին որոշեցինք կազմակերպել նման հանդիպում, որտեղ ես երեխաներին շախմատի մասին կպատմեմ, կկիսվեմ իմ փորձով, իմ գիտելիքներով: Ժամեր անց նման հանդիպում կանցկանցնեմ նաեւ երիտասարդների եւ մեծահասակների հետ: Այս նախաձեռնությունն ինձ կօգնի զգալ, որ իմ գործը Հայաստանի շախմատում շարունակվում է: Այնպես չի լինելու, որ ես Հայաստանից մեկնեմ ու ձեռքս բաց թողնեմ հայկական շախմատի վրայից, բայց հասկանալի է, որ ամեն օր չեմ կարող լինել շախմատի տանը: Խորհուրդներ կտամ, հարց ու պատասխան կունենանք»,- ասաց գրոսմայստերը:

Լեւոն Արոնյանի հետ հանդիպմանը ներկա էին մեծ թվով պատանի շախմատիստներ, երեխաներ, որոնք սիրում եւ խաղում են շախմատ: Հանդիպումն առանց ծնողների էր եւ անցնում է ջերմ մթնոլորտում: Նախքան շախմատի դասախոսությանն անցնելը նա պատմեց իր շախմատային կյանքի պատմությունը, եւ թե ինչպես փոքրիկ Լեւոնը սիրեց շախմատն ու դարձավ շախմատիստ:

«Երեւանի շախմատի տունն ինձ համար ասես մի սուրբ վայր լինի: Տիգրան Պետրոսյանի «աչքի տակ» շախմատ խաղալն իմ ամենասիրելի զբաղմունքն է եղել: Փոքր տարիքում բախտս շատ է բերել: Ընտանիքի երկրորդ երեխան էի: Մայրս նվիրված էր իր երեխաներին եւ փորձում էր լավագույնը սովորեցնել մեզ: Այդպես ծնողներս որոշել էին, որ քույրս պետք է երաժիշտ դառնա: Շատ էին տանջում նրան, իսկ քույրս չուզելով էր զբաղվում երաժշտությամբ: Այդ զգացողությունն իմ մեջ պահպանվել է. հիշում եմ, որ նա չէր ուզում մարզվել, բայց ծնողներս ցանկանում էին: Արդյունքում՝ քույրս երաժիշտ չդարձավ: Այդ իրավիճակը դրական անդրադարձ ունեցավ ինձ համար: Հենց այստեղ էր բախտս բերել, որ ես երկրորդ երեխան էի: Ծնողներս ինձ արդեն չէին տանջում, եւ ես զբաղվում էի այն ամենով, ինչը սիրում էի: Իսկ ես սիրում էի շախմատ, լարվածություն ինձ վրա չէի զգում: Փոքր տարիքում շատ է հանդիպում, երբ ծնողները երեխաներին ասում են՝ սա անպայման պետք է անես, բայց երեխան չի ուզում անել: Ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Մեծ հաճույքով խաղում էի: Շախմատի առումով էլ է իմ բախտը բերել: Մարզիչս շատ ուժեղ էր: Ապրում էր մեր տանը: Շատ էի մարզվում, շատ արագ ուժեղացա»,- պատմեց Լեւոն Արոնյանը:

Արոնյանը երեխաներին խորհուրդ տվեց լավ շախմատիստ դառնալու համար նվիրվել:

«Եթե դուք որոշել եք շախմատիստ դառնալ, պետք է իմանաք, որ շախմատը տրամաբանության մի մասն է: Շախմատում չկա նման իրավիճակ, որ պահի տակ մի բան թռցնես, մրցակիցը չնկատի ու դու հաղթես: Շախմատում հաղթում է այն մարդը, որը նվիրված է, ժամերով մարզվում է, խաղի ժամանակ չի թուլանում: Եթե ոմանք էլ շախմատիստ չդառնան, միեւնույն է՝ շախմատը շատ է օգնելու կյանքում ճիշտ քայլել: Ինձ այն սովորեցրել է տեսնել սեփական սխալներս եւ ընդունել դրանք, փորձել մրցման մեջ ոչ մի սայթաքում չունենալ. նույն էլ կյանքում է»,- նշեց Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր Հայաստանից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ից, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի Լեւոն Արոնյանի հանդիպումը երիտասարդների եւ մեծահասակների հետ:

Լուսինե Շահբազյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network