Մենք ձեզ չենք հաղթել, մենք գնել ենք ձեր հողերը. ադրբեջանցի զինվորներ
SocityԱրցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զրույց հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Անունները և կոչումները չեմ հրապարակում՝ անվտանգության կանոններից ելնելով։
Азербайджанец: -Мне это война не нужна была, у нас более 50.000 погибших солдат. С вами шутки плохи. Армянин. -тогда как вы блин дошли до Шуши. Азербайджанец: -А разве ты не знаешь? Вам довали приказ отступать, мы наступали». Ադրբեջանցի. «Ինձ այս պատերազմը բոլորովին պետք չէր: Մենք 50 հազարից ավելի զոհ ունենք: Ձեզ հետ կատակները վատ են վերջանում: Հայ. -Այդ դեպքում ինչպես, գրողը տանի, հասաք Շուշի: Ադրբեջանցի. -Մի՞թե չգիտես: Ձեզ հրամայել են նահանջել, մենք էլ հարձակվել ենք»): Ադրբեջանցին ավելացրել է նաև, որ "Мы вас не победили, мы купили ваши земли и очень хорошо знаем, что это не азербайджанские земли” («Մենք ձեզ չենք հաղթել, մենք գնել ենք ձեր հողերը ու շատ լավ գիտենք, որ դրանք ադրբեջանական հողեր չեն»): Իսկ 50.000-ի վերաբերյալ՝ "Ваша артиллерия работала очень чётко” («Ձեր հրետանին շատ հստակ էր աշխատում»): Սա ադրբեջանցու կողմից ասված թիվ է, անկապ չեմ հորինել: Մի ստիպեք ադրբեջանցու կոչումը հայնտեմ: Մարդը տղավարի խոստովանություն է արել»:
Ավելին...